Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+futbol (1)
A A
Սպորտ

«Արարատ-Արմենիան» և «Ալաշկերտը» հաղթեցին․ ՀՀ ֆուտբոլի Պրեմիեր լիգա

Fastex Հայաստանի ֆուտբոլի Պրեմիեր Լիգայում այսօր կայացան 24-րդ տուրի հերթական երկու խաղերը։

«Ալաշկերտը» սեփական դաշտում ընդունեց «Շիրակին» և հաղթեց 3։0 հաշվով։ Գոլերը երկրորդ խաղակեսի վերջում խփեցին Նենադովիչը, Ագբոնը և Պեսիչը։

«Արարատ-Արմենիան» Չարենցավանում կամային հաղթանակ տարավ տեղի «Վանի» նկատմամբ՝ 2։1։ Հյուրերի կազմում երկու գոլերն էլ խփեց Ալեմաոն, ընդ որում վճռորոշ գնդակը՝ 90+9-րդ րոպեին։

Այս հաղթանակից հետո «Արարատ-Արմենիան» վաստակեց 53 միավոր և ամրապնդվեց 2-րդ հորիզոնականում։ «Ալաշկերտը» 42 միավորով զբաղեցնում է 4-րդ տեղը, իսկ «Վանը» 30-ով գտնվում է 5-րդ հորիզոնականում։

Տուրի վերջին՝ «Նոա» - «Արարատ» խաղը, կկայանա վաղը։