Առաջատարները վստահ հաղթեցին մրցակիցներին. ՀՀ ֆուտբոլի Պրեմիեր լիգա
Աջակցիր «Ա1+»-ինFastex Հայաստանի ֆուտբոլի Պրեմիեր Լիգայում այսօր մեկնարկեց 24-րդ տուրը:
Առաջին խաղում «Լեռնային Արցախը» Վայքում ընդունեց «Փյունիկին»: Գործող չեմպիոնը յուրաքանչյուր խաղակեսում երեքական գոլ խփեց և հաղթեց 6:0 հաշվով: Փյունիկցիներից աչքի ընկան Մալաքյանը, Հովհաննիսյանը, Դեսիրեն, Օտուբանջոն, Դաշյանը և Կովալենկոն: Այս հաղթանակից հետո «Փյունիկը» վաստակեց 49 միավոր և ընդհուպ մոտեցավ 2-րդ տեղում գտնվող «Արարատ-Արմենիային»:
Երկրորդ խաղում մրցաշարի առաջատար «Ուրարտուն» հյուրընկալվեց ԲԿՄԱ-ին: Երկրորդ խաղակեսում Թեմուր Ջիկիայի խփած երկու գոլերի հաշվին հյուրերը հաղթեցին 2:0 հաշվով: Այս հաջողությունից հետո «Ուրարտուն» վաստակեց 59 միավոր և շարունակում է վստահորեն գլխավորել մրցաշարային աղյուսակը:
Տուրի մնացած խաղերը կկայանան մարտի 17-ին և 18-ին, որից հետո առաջնությունում կհայտարարվի երկշաբաթյա ընդմիջում: