Ֆաբիո Կապելոն քննադատել ՉԼ հաջորդ փուլ մտած «Ինտերի» մարզիչ Սիմոնե Ինձագիին
Աջակցիր «Ա1+»-ինԻտալացի անվանի մասնագետ Ֆաբիո Կապելոն չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի «Պորտու» - «Ինտեր» խաղից հետո խստորեն քննադատել է միլանցիների գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագիին:
«Սիմոնեին պետք է գրառում անեմ, որ մեկնաբանելիս չափից դուրս ոգևորվում է, թվարկում է, թե որքան է շահել: Դա ինձ դուր չի գալիս։ Մարզիչը համեստ պետք է լինի, դա շատ կարեւոր հատկություն է։ Բոլորը գիտեն նրա նվաճած գավաթները, նրա շփումը լրագրողների հետ պետք է ավելի բովանդակալից լինի», - ասել է 76-ամյա մասնագետը, որն այժմ հեռուստատեսությամբ մեկնաբանում է խաղերը:
Նշենք, որ «Պորտու» - «Ինտեր» խաղից հետո, որն ավարտվել է ոչ-ոքի՝ 0:0, և միլանյան ակումբը երկու հանդիպումների արդյունքներով մտել է քառորդ եզրափակիչ, Սիմոնե Ինձագին հայտարարել է, որ իր թիմը անցած տարի մեկ գավաթ է նվաճել, իսկ այս մտադիր է նվաճել երկուսը՝ Իտալիայի և չեմպիոնների լիգայի գավաթները: