A
A
Մանուել Պետրոսյանը վստահ հաղթել է ադրբեջանցի շախմատիստին. Եվրոպայի առաջնություն
Աջակցիր «Ա1+»-ինՍերբիայում ընթացող շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունում խաղացված հինգ տուրից հետո 100 տոկոսանոց արդյունք ունի ուկրաինացի Անտոն Կորոբովը, որն այսօր հաղթեց իր հայրենակից Ռուսլան Պոնոմարյովին:
Նրանից կես միավորով հետ են մնում երկու շախմատիստ, ապա հաջորդում է հետապնդողների մի մեծ խումբ, որտեղ գտնվում են Հայաստանի ներկայացուցիչներ Գաբրիել Սարգսյանն ու Մանուել Պետրոսյանը: Առաջինն այս տուրում ոչ-ոքի խաղաց հույն գրոսմայստեր Դիմիտրիոս Մաստրովասիլիսի հետ, իսկ արցախցի շախմատիստը վստահ հաղթեց ադրբեջանցի Վուգար Ռասուլովին: Հայաստանի չեմպիոն Սամվել Տեր-Սահակյանը, Հայկ Մարտիրոսյանը և Շանթ Սարգսյանը վաստակել են 3,5-ական միավոր:
Հիշեցնենք, որ առաջնությունն անցկացվում է շվեյցարական մրցակարգով, 11 տուրով: