Հայաստանի հավաքականի մարզչին արտաքսել են Քաթարից. Ինչո՞ւ
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի մարմնամարզության հավաքականը Քաթարում կայացած աշխարհի գավաթի խաղարկությանը մասնակցել է առանց թիմի մարզիչ Հայկ Նազարյանի: Պատճառն եղել է այն, որ Քաթարի մայրաքաղաք Դոհայի օդանավակայանում հայ մասնագետին թույլ չեն տվել մուտք գործել երկիր և 24 ժամ հետո նրան արտաքսել են: Հարցի պարզաբանման համար «Ա1+»-ը դիմեց հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանին:
«Մենք բազմիցս հանդես են եկել Քաթարում և մինչև այժմ մուտքի վիզայի հետ կապված խնդիր չենք ունեցել: Այս անգամ էլ բոլորս ստացել ենք վիզաները, սակայն օդանավակայանում անձնագրերը ստուգող ոստիկանը կանգնեցրել է Հայկ Նազարյանին և ասել, որ վիզան նորմալ է, սակայն միգրացիոն կենտրոնի հետ կապված խնդիրներ կան: Արդյունքում, նրան թույլ չեն տվել մուտք գործել երկիր, իսկ հետո Երևան մեկնող առաջին իսկ ինքնառիթով արտաքսել են Քաթարից 5 տարի ժամկետով: Հայկ Նազարյանին այդպես էլ չեն ասել, թե որն է արտաքսման հիմնական պատճառը: Դա մեզ մտահոգում է, քանի որ հետագայում կարող է նման խնդիրներ ծագի նաև իմ կամ թիմի մյուս անդամների հետ», - նշեց Հակոբ Սերոբյանը:
Գլխավոր մարզիչը հավելեց, որ Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան փորձում է միջազգային ֆեդերացիայի հետ պարզել այդ հարցը, որպեսզի հետագայում նման իրավիճակներ չստեղծվեն: