A
A
Նաիր Տիկնիզյանը հանդես կգա Հայաստանի հավաքականում
Աջակցիր «Ա1+»-ինՄոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանը հանդես կգա Հայաստանի ֆուտբոլի հավաքականում: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքը։
Որոշումը կայացնելուց հետո Նաիր Տիկնիզյանն առաջին մեկնաբանությունն է տվել ՀՖՖ պաշտոնական կայքին.
«Շնորհակալ եմ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային ընձեռված հնարավորության համար: Կփորձեմ ապացուցել, որ կարող եմ օգտակար լինել հավաքականին: Որոշումը կայացրել եմ իմ նախաձեռնությամբ, սա եղել է իմ անձնական ընտրությունը», - ասել է 23-ամյա ֆուտբոլիստը, որը մինչ «Լոկոմոտիվ» տեղափոխվելը հանդես է եկել Մոսկվայի ԲԿՄԱ-ում և Կուրսկի «Ավանգարդում»: