Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+futbol
A A
Սպորտ

«Ուրարտուն» ամրապնդվում է առաջին տեղում. ՀՀ ֆուտբոլի Պրեմիեր լիգա

Fastex Հայաստանի ֆուտբոլի Պրեմիեր Լիգայում այսօր կայացան 22-րդ տուրի վերջին երկու խաղերը:

Մրցաշարի առաջատար «Ուրարտուն» Աբովյանում 2:0 հաշվով հաղթեց հետնապահ «Նոային», ընդ որում երկու գոլերը խփեց խաղի վերջին րոպեներին: Թիմը վաստակեց 53 միավոր և ամրապնդվեց առաջին հորիզոնականում: Երկրորդ տեղում գտնվող «Արարատ-Արմենիան» արդեն հետ է մնում 6 միավորով:

Օրվա երկրորդ խաղում Երևանի «Արարատը» Չարենցավանում ընդունեց Գյումրիի «Շիրակին»: Խաղն ավարտվեց հյուրերի հաղթանակով՝ 2:1: Շիրակցիները վաստակեցին 24 միավոր, շրջանցեցին «Լեռնային Արցախին» ու «Արարատին» և բարձրացան 6-րդ հորիզոնական: Արարատցիները նահանջեցին 7-րդ տեղ:

Հաջորդ՝ 23-րդ տուրը, կմեկնարկի մարտի 10-ին: