Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գ. Սարգսյանը կհանդիպի հայրենակցի, Մարտիրոսյանը՝ ադրբեջանցու հետ. շախատի ԵԱ

Սպորտ
a1+chess evropa

Սերբիայում ընթացող շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում կայացել են 2-րդ տուրի պարտիաները:

Հայաստանի շախմատիստներ Գաբրիել Սարգսյանը, Շանթ Սարգսյանը և Մամիկոն Ղարիբյանը տարել են երկրորդ անընդմեջ հաղթանակը և վաստակած 2 միավորով առաջատարների խմբում են:

Նրանցից կես միավորով հետ են մնում մեր 7 շախմատիստները, այդ թվում Հայաստանի չեմպիոն Սամվել Տեր-Սահակյանը, որն ընթացիկ տուրում հաղթել է Անդրեյ Սկվորցովին:

Այսօր կկայանան 3-րդ տուրի պարտիաները: Գաբրիել Սարգսյանը սևերով կմրցի Ռուսաստանը ներկայացնող  Դավիթ Պարավյանի հետ:

Շանթ Սարգսյանի առաջիկա մրցակիցը հույն միջազգային վարպետ Կուրկուլոսն է, իսկ Մամիկոն Ղարիբյանինը՝ գրոսմայստեր Վլադիսլավ Կովալևը:

Հայաստանի հավաքականի անդամ Հայկ Մարտիրոսյանը սպիտակներով կհանդիպի ադրբեջանցի Ահմադ Ահմադզադայի հետ: