Բացել լրահոսը Փակել լրահոսը
FB_IMG_1677564059952
A A
Քաղաքականություն

Արմեն Սարգսյանը` Սումգայիթի զոհերի հիշատակին

35 տարի առաջ այս օրերին Ադրբեջանում՝ Սումգայիթ քաղաքում իրականացվեցին արյունոտ գործողություններ տեղի հայ բնակիչների դեմ:

Ազգային թշնամանքի հողի վրա հարյուրավոր հայեր սպանվեցին, ենթարկվեցին դաժան բռնությունների ու վայրագությունների, բռնի տեղահանվեցին իրենց բնակավայրից։

Սումգայիթյան ոճրագործությունը և նման հանցագործությունները վաղեմության ժամկետ չունեն: Դրանք կանխելու լավագույն տարբերակը միջազգային հանրության կողմից դատապարտումն է, ճանաչումն ու ճիշտ գնահատականը:

Արմեն Սարգսյան

Հայաստանի չորրորդ նախագահ