Բացել լրահոսը Փակել լրահոսը
վիգեն սարգսյան 1
A A
Քաղաքականություն

Պաշտպանության նախկին նախարարի նկատմամբ հետախուզում է հայտարարվել

Հետախուզում է հայտարարվել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի նկատմամբ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնեցին Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։

Ավելի վաղ, դատախազությունը հայտնել էր, որ  Վիգեն Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է հարուցվել զինծառայող չհանդիսացող անձանց բնակարաններ տրամադրելու համար։

Վիգեն Սարգսյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը և դատախազությունից պահանջել է հրապարակել բնակարաններ ստացած զինծառայողների անունները: Նա նշել է, որ, հաշվի առնելով բնակարաններ ստացած անձանց հերոսական ուղին՝ նրանց անունների հրապարակումից հետո հարցեր չեն մնա, թե ինչու են հենց այդ մարդիկ բնակարաններ ստացել: