Բացել լրահոսը Փակել լրահոսը
Տոյվո Կլաար
A A
Քաղաքականություն

Թուրքիայում նման մեծ ողբերգության պայմաններում Հայաստանի աջակցությունը տեսնելը ուրախալի է. Տոյվո Կլաար

ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն անդրադարձել է Հայաստանի կողմից երկրաշարժից տուժած Թուրքիային ցուցաբերված աջակցությանը։

Տոյվո Կլաարը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում վերահրապարակել է Մարգարայի կամրջով Թուրքիա ուղևորված հայկական բեռնատարի լուսանկարն ու գրել․

«Թուրքիայի այնքան մեծ ողբերգության պայմաններում հուզիչ է տեսնել հարևան Հայաստանի ցուցաբերած աջակցությունը և դրա առաջացրած դրական արձագանքը»։