Բացել լրահոսը Փակել լրահոսը
FB_IMG_1676180881180
A A
Քաղաքականություն

Կոնգրեսի Բյուրոյի նիստին մասնակցել է հայկական պատվիրակության ղեկավարը

Ստրասբուրգում տեղի է ունեցել Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի (ԵԽ Կոնգրեսի) Բյուրոյի նիստը։ Կոնգրեսի Բյուրոյի նիստին մասնակցել է ԵԽ Կոնգրեսում հայկական պատվիրակության ղեկավար, Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը։

Փետրվարի 10 -ին Բյուրոն հաստատել է ԵԽ Կոնգրեսի Մոնիտորինգի հանձնաժողովի նոր մանդատը զեկույց պատրաստել «Քաղաքապետերի ուղիղ ընտրությունները՝ որպես ժողովրդավարության տարածման և տեղական իշխանությունների ինքնավարության ապահովման գործիք» թեմայով։

Այս մասին հայտնում է Հայաստանի համայնքների միությունը: