Բացել լրահոսը Փակել լրահոսը
եղիշե
A A
Քաղաքականություն

Ապատեղեկատվություն մի տարածեք.Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակ

Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը խնդրում է չտարածել ապատեղեկատվություն՝ արձագանքելով հրապարակումներին, թե Արդարադատության  միջազգային դատարանը որոշում է հրապարակել Ադրբեջանի ներկայացրած հայցով: 

Գրասենյակը հորդորում է իրադարձությունների զարգացմանը հետևել միայն պաշտոնական էջում:

Հիշեցնենք, որ Արդարադատության միջազգային դատարանում հունվարի 30-31-ին տեղի ունեցան Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի և Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործերով ժամանակավոր միջոցներ կիրառելու պահանջների վերաբերյալ լսումները:

 Արդարադատության միջազգային դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։ Որոշումը կայացնելուց հետո Դատարանն այն ընթերցելու է բաց և առցանց հեռարձակվող նիստի ընթացքում։ Որոշումն ընթերցելու օրվա մասին Դատարանը կծանուցի կողմերին։ Համաձայն Դատարանի, որոշումը պետք է ընդունվի հնարավորինս արագ։