Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Դուք բանակը ծախող, գրավ դնող եք․ Ալեքսանյանը՝ ընդդիմությանը (տեսանյութ)

«Օրենքով հողի վրա անթույլատրելի է, մի հող որի վրա կա զորամաս, հողը վաճառում են 4մլն դրամով, էն դեպքում երբ կադաստրային արժեքը 8 մլն դրամա, ու այդ հողը չի թույլատրվում վաճառել, ու էտ հողը Գրիգորի Խաչատուրով տանում է գրավ դնում» ԱԺ նիստի ժամանակ նշեց «Քաղաքացիական պայմանագիր»խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը անդրադանալով Գլխավոր Դատախազի միջնորդությանը, Սեյրան Օահնյանի նկատմամբ հանրային հետապնդում իրականացնելու պատճառներին։

Վահագն Ալեքսանյանը շեց, որ եթե ընդդիմադիրները իրենց ասում են դուք բանակ քանդող եք, դուք համակարգ քանդող եք, ինքը դրան այսպես կպատասխանի «Ես ավելի կպարզեցբնեմ, դուք բանակ ծախող եք, դուք զորամաս ծախող եք, հետո այդ զորամասը գրավ դնող եք»։

Վահագն Ալեքսանյանը զարմացավ, թե արդյոք մեկ դատախազ չի եղել, ով կարող էր տեսնել այդ ապօրինությունը և կանխել այն։

Հիշեցնենք, որ Սեյրան Օհանյանը մեղադրվում  է, որ օգտագործելով պաշտոնեական դիրքը, Պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված և ի պաշտոնե իրեն վստահված առանձնապես խոշոր չափերի Արարատի մարզի Արմաշ համայնքի Երևանյան խճուղու 24/1 և 1/4 Գ հասցեներում գտնվող հատուկ նշանակության հողամասերը և դրանց վրա առկա շինությունները շահադիտական նպատակով դարձրել է այլ անձինը՝ այդ կերպ վատնման եղանակով հափշտակելով դրանք։

Մանրամասները տեսանյութում։