Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Հայաստանը հետխորհրդային տարածքում առաջատար դիրքերում է ժողովրդավարության չափման ցուցանիշներով. Զեկույց (տեսանյութ)

Հայաստանը 2022 թվականին աշխարհում 167 երկրների ցանկում զբաղեցնում է 82-րդ տեղը՝ ըստ 2006 թվականից հրապարակվող The Economist Intelligence Unit ժողովրդավարության չափման ցուցանիշի: Օրերս հրապարակած հետազոտությունը ցոյց է տալիս, որ 2022 թվականի ընթացքում Հայաստանը, ստանալով 5.63 միավորով, առաջ է անցել 7 հորիզոնականով` անցած տարվա զեկույցի հետ համեմատած:

The Economist Intelligence Unit Ժողովրդավարության ցուցանիշը, որը հրապարակում է բրիտանական հայտնի The Economist ամսագիրը հրատարակող The Economist Group-ը, կազմվում է տարվա ընթացքում յուրաքանչյուր երկրում հինգ ոլորտների հետազոտման հիման վրա, որոնք են ընտրական գործընթացը և բազմակարծությունը, քաղաքացիական ազատությունները, կառավարության ֆունկցիոնալությունը, հանրային ներգրավվածությունն ու քաղաքական մշակույթը։

Բացի այդ, Ժողովրադավարության Ինդեքսը երկրներն, ըստ իրենց ցուցանիշների, բաժանում է չորս խմբերի: Դրանք են «լիարժեք ժողովրդավարություն», «թերի ժողովրդավարություն», «հիբրիդ ռեժիմներ» և «ավտորիտար ռեժիմներ»: Հայաստանն, ըստ իր ցուցանիշների, ընդգրկվել է «հիբրիդ» ռեժիմ»-ի խմբում՝ 2022 թվականին հնարավոր տասը միավորից ստանալով ընդհանուր 5.63 միավոր:

Լավագույն արդյունքը արձանագրվել է «ընտրական գործընթաց ու բազմակարծություն» ոլորտում, ուր ցուցանիշը հավասար է 7.92: Ամենացածր ցուցանիշն է «քաղաքական մշակույթ» ոլորտում, որը կազմում է հնարավոր տասը միավորից 3.13 միավոր: Մնացած ցուցանիշներն են «հանրային մասնակցությունը»՝ 6.11 միավոր, «կառավարության ֆունկցիոնալությունը»՝ 5.71 և «քաղաքացիական ազատություններ»՝ 5.29 միավոր:  

Այս մասին հայտնում է Ամերիկայի ձայնը: