Բացել լրահոսը Փակել լրահոսը
Capture
A A
Հասարակություն

Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 1498-ի, տուժել է շուրջ 8500 մարդ

Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 1498-ի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտնել է Թուրքիայի արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD) ղեկավար Յունուս Սեզերը։

Նախկինում գերատեսչությունը հայտնել էր 1121 զոհի մասին:

«Այս պահին զոհերի թիվը 1498 է, կա 8533 վիրավոր, իսկ ավերված շենքերի թիվը 2834 է»,- լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է Սեզերը։

Հիշեցնենք, որ Թուրքիայի հարավ-արևելքում՝ Սիրիայի հետ սահմանի մոտ, հզոր երկրաշարժ է տեղի ունեցել։ Արդեն իսկ հաղորդվում է տասնյակ զոհերի եւ տուժածների մասին: Շենքեր են փլուզվել: