
A
A
Երկրաշարժ Թուրքիայում. կան զոհեր եւ ավերածություններ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԹուրքիայի հարավ-արևելքում՝ Սիրիայի հետ սահմանի մոտ, հզոր երկրաշարժ է տեղի ունեցել։ Արդեն իսկ հաղորդվում է տասնյակ զոհերի եւ տուժածների մասին: Շենքեր են փլուզվել:
ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը հայտնել է, որ 7,8 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով 04:17-ին Գազիանթեփ քաղաքի մոտակայքում՝ 17,9 կմ խորության վրա:
Թուրքիայի ներքին գործերի նախարարը հայտնել է, որ տուժել է 10 քաղաք:
Երկրաշարժի հետեւանքով զոհեր կան նաեւ Սիրիայում։