
A
A
Երևանում կանցկացվի տափօղակով հոկեյի միջազգային մրցաշար
Աջակցիր «Ա1+»-ինՓետրվարի 11-12-ը Երևանում տեղի կունենա տափօղակով հոկեյի միջազգային մրցաշար: Այն կկրի «Երևանյան տափօղակ» անվանումը:
Հանդիպումները կանցկացվեն Երևանի գեղասահքի և հոկեյի դպրոցում։ Մրցաշարին մասնակցելու ցանկություն են հայտնել 4 թիմ՝ «Պերեց», «Երևանյան Առյուծներ», «Օլիմպ» և «Ակուլաներ»։
Մրցաշարը կազմակերպում է Հոկեյի Հայաստանյան Լիգան, որն իր գործունեությունը սկսել է 2022 թվականի վերջին։ Այժմ այն մարզումներ է անցկանում տարբեր տարիքային խմբերի համար։