Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+belgia 31.01.
A A
Սպորտ

37-ամյա մասնագետը նշանակվել է Բելգիայի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ

Բելգիայի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել գերմանացի մասնագետ Դոմենիկո Տեդեսկոն: Ինչպես տեղեկացնում է HLN կայքը, 37-ամյա մարզչի հետ կնքված պայմանագիրը նախատեսված է մինչև 2026թ աշխարհի առաջնության ավարտը:

Նշենք, որ իտալական արմատներ ունեցող մասնագետն առաջին անգամ է գլխավորում ազգային թիմ: Մինչ այդ նա աշխատել է գերմանական «Շալկե-04»-ում և Մոսկվայի «Սպարտակում»:

Նրա վերջին թիմը եղել է «Լայպցիգը»: Գերմանական ակումբը Դոմենիկո Տեդեսկոյին պաշտոնանկ է արել 2022թ սեպտեմբերի 7-ին, չեմպիոնների լիգայում Դոնեցկի «Շախտյորից» կրած 1:4 հաշվով պարտությունից հետո: