Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess aronyan 21.01.
A A
Սպորտ

Լևոն Արոնյանը գրոսմայստերական ոչ-ոքի խաղաց. Tata Steel Masters

Նիդեռլանդների Վեյք Ան Զեե քաղաքում շարունակվող շախմատի Tata Steel Masters մրցաշարում այսօր անցկացվում է 7-րդ տուրը:

ԱՄՆ-ն ներկայացնող Լևոն Արոնյանը սպիտակներով հանդիպեց նիդեռլանդցի Անիշ Գիրիի հետ: Պարտիան շատ կարճ տևեց և արդեն 21-րդ քայլին կողմերը գրոսմայստերական ոչ-ոքի խաղացին:

Հայազգի շախմատիստը վաստակեց 4 միավոր և հավասարվեց 3-րդ տեղում ընթացող ամերիկացի Ֆաբիանո Կարուանային, որը դեռ խաղում է իրանցի Մաղսուդլուի հետ: Անիշ Գիրին ուզբեկ Նոդիրբեկ Աբդուսատորովի հետ 4,5 միավորով բաժանում է առաջին տեղը, սակայն վերջինս մեկ պարտիա քիչ է անցկացրել:

Աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենը, որը վերջերս երկու անընդմեջ պարտություն էր կրել, այս տուրում քննության է ենթարկում ռումինացի Ռիչարդ Ռապորտին:

Վաղը նախատեսված 8-րդ տուրում Լևոն Արոնյանը սևերով կհանդիպի Նոդիրբեկ Աբդուսատորովի հետ: