A
A
Մարիա Գևորգյանը՝ շախմատի Հայաստանի հնգակի չեմպիոն
Աջակցիր «Ա1+»-ինԿանանց գրոսմայստեր Մարիա Գևորգյանի հաղթանակով ավարտվեց շախմատի Հայաստանի կանանց 78-րդ առաջնությունը:
Այսօր ընթացող 9-րդ տուրում փորձառու շախմատիստուհին սևերով վստահ հաղթեց Նվարդ Հայրապետյանին, վաստակեց 7 միավոր և անհասանելի դարձավ իրեն հետապնդողների համար:
Այդպիսով, Մարիա Գևորգյանը հինգերորդ անգամ (2016, 2017, 2019, 2020, 2023) հռչակվեց Հայաստանի չեմպիոն և դարձավ ազգային հավաքականի վերջին՝ հինգերորդ անդամը:
Առաջնության մրցանակային մյուս տեղերի համար պայքարում են Սուսաննա Գաբոյանն ու Արփինե Գրիգորյանը: