Բացել լրահոսը Փակել լրահոսը
326428277_3382172465328430_6483609642893240303_n
A A
Տնտեսություն

Ֆինանսների նախարարությունում քննարկվել է Համաշխարհային բանկի ընդհանուր պորտֆելը

Այսօր՝ հունվարի 20-ին, ՀՀ ֆինանսների նախարարությունում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում Համաշխարհային բանկի Հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատի գլխավորած թիմի հետ:
 
 Աշխատանքային քննարկմանը ներկա են եղել ՀՀ ՖՆ աշխատակիցներ,ինչպես նաև ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի ներկայացուցիչներ:
 
 Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում Համաշխարհային բանկի ընդհանուր պորտֆելը, ընթացիկ ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր, անդրադարձ է կատարվել առկա խնդիրներին և հետագա համագործակցության հեռանկարներին: