Բացել լրահոսը Փակել լրահոսը
326316075_2471882306321934_561922211674244905_n (1)
A A
Քաղաքականություն Տնտեսություն

ՔՊ-ի պատգամավորներն ու կառավարության անդամները փակ քննարկում են ունեցել

ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով․

«Այսօր՝ հունվարի 20-ին, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների և Կառավարության անդամների մասնակցությամբ տեղի ունեցավ աշխատանքային փակ քննարկում՝ «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծերի փաթեթի վերաբերյալ: Խոսքը վերաբերում էր Արաքս գետի հունից ավազի արդյունահանմանը:

Հիշեցնեմ, որ նախագիծը անցյալ տարվա դեկտեմբերին քննարկվել էր հանձնաժողովի նիստում: Հաշվի առնելով, որ առաջարկվող կարգավորումները հարցեր և լրացուցիչ քննարկման անհրաժեշտություն էին առաջացրել, հարցը հետաձգվել էր մինչև երկու ամիս ժամկետով: Այս ընթացքում պատգամավորներն այցելել են սահման, տեղում ծանոթացել իրավիճակին: Քննարկումն արդյունավետ էր, և առաջիկա նիստերից մեկում նախագիծը կրկին կքննարկվի՝ լրամշակված և բարելավված տեսքով»: