Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+bulgaria
A A
Սպորտ

Բուլղարական ակումբը հրաժարվել է խաղալ ռուսական թիմերի հետ

Սոֆիայի «Լևսկի» ֆուտբոլային ակումբը չեղարկել է Մոսկվայի «Սպարտակի» և Եկատերինբուրգի «Ուրալի» հետ ընկերական հանդիպումները: Այդ մասին հայտնում է բուլղարական ակումբի պաշտոնական կայքը:

ԱՄԷ-ում ուսումնամարզական հավաք անցկացնող «Լևսկին» ընկերական այդ խաղերը նախատեսել էր հունվարի 22-ին և 31-ին, սակայն ակումբի ղեկավարությունը վերջին պահին որոշել է հրաժարվել այդ հանդիպումներից: Ըստ նախնական տվյալների, դա կապված է բուլղարական թիմի երկրպագուների դիրքորոշման հետ, ովքեր Ուկրաինայում ստեղծված իրավիճակի համար մեղադրում են Ռուսաստանին, ուստի չեն ցանկանում իրենց թիմը հանդիպի այդ երկրի ակումբների հետ։

Ի դեպ, անցած շաբաթ ռուսական մեկ այլ ակումբ՝ «Կրասնոդարը», որտեղ հանդես է գալիս Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Էդուարդ Սպերցյանը, նույնպես հայտարարել էր «Լևսկու» դեմ ընկերական հանդիպումը չեղարկելու մասին։