A
A
Բենիկ Խլղաթյանը բրոնզե մեդալ է նվաճել Խորվաթիայի միջազգային մրցաշարում
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի հրաձիգ Բենիկ Խլղաթյանը մեդալ է նվաճել Խորվաթիայի Օսիեկ քաղաքում ընթացող ISSF GRAND PRIX մրցաշարում:
Ինչպես նշում է Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, մեր մարզիկը 10մ օդամղիչ ատրճանակ տղամարդկանց պայքարում 576 միավոր արդյունքով զբաղեցրել է որակավորման փուլի 8-րդ տեղը և մտել եզրափակիչ։ Ուժեղագույնների պայքարում Բենիկ Խլղաթյանը գրավել է 3-րդ հորիզոնականը և արժանացել է բրոզե մեդալի։
Հիշեցնենք, որ նա մի քանի օր առաջ Էլմիրա Կարապետյանի հետ զուգում արծաթե մեդալ էր նվաճել Սլովենիայում կայացած միջազգային մրցաշարում: