Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Վեճ, հրմշտոց, դատական գործ․ Երեւանի` օտարված կենտրոնի չլուծված խնդիրները (տեսանյութ)

Հանրապետության նրբանցքի 8ա-ի  բնակիչները համարում են, որ իրենց տարածքը չպետք է օտարվեր։ 2007 թվականից տարածքը ճանաչված է որպես պետական գերակա շահ։

Բնակիչները կարծում են՝ սխալ է տարածքը համարել պետական գերակա շահ, քանի որ այդտեղ կառուցվում և կառուցելու են բնակելի շենքեր և բիզնեսի համար նախատեսված կառույցներ։

Բնակիչները նշում են, որ այն ընկերությունը, որը զբաղվում է գույքի գնահատմամբ, շատ ցածր գին է առաջարկել իրենց, քաղաքի կենտրոնում, Հանրապետության հրապարակից ընդամենը 200 մետր հեռավորության վրա չի կարող հողատարածքը այդքան էժան լինել։

Բնակիչ Ռաֆայել Սաֆարյանը ասում է․«Այսինքն իրանք գնահատում են քառակուսի մետրը 700 դոլար, հետո բանավոր ասում են 1000 դոլար ենք տալիս, լավություն ենք անում էլի ձեզի, ասում եմ, լսեք, լավությունը էտ ձև չեն անում, գոյություն ունի շուկայական գին»։

Քանի որ կառուցապատողի առաջարկած գինը Սաֆարյանների ընտանիքին չի բավարարել, նրանք դատարանում պահանջել են, որպեսզի գույքի գնահատումը իրականացնի իրենց առաջարկած ընկերությունը, սակայն դատարանը մերժել է և որոշում ընդունել, որ գնահատում պետք է իրականացնի  «Սիթի Սենթր Դիվելըփմենթ» կառուցապատող կազմակերպության առաջարկած ընկերությունը։

Խնդիրը հասել է նրան, որ  հարկադիրի ծառայողների և բնակիչների միջև մի քանի անգամ վիճաբանություն և հրմշտոց է սկսվել։

Դեպքի առթիվ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից նշել են, որ դատարանից տրամադրվել է կատարողական թերթ, որի համաձայն՝ անհրաժեշտ է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով ապահովել «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ փորձագետի/փորձագետների մուտքը Հանրապետության 8ա հասցե»։

Բնակիչները նշում են, որ դատարանի որոշման դեմ իրենք բողոք են ներկայացրել։

Ի դեպ բնակիչները  դիմել են վարչական վերաքննիչ դատարան։  Նրանք վիճարկում են Կառավարության որոշումը,  ըստ որի,  թաղամասը ճանաչվել է գերակա շահ։

Մանրամասները՝ տեսանյութում

 Станьте спонсором канала, и вы получите доступ к эксклюзивным бонусам. Подробнее: https://www.youtube.com/channel/UCXdAEFA6DLFd-rcPYnATCRA/join Հարգելի բարեկամ «Ա1+»-ը քո աջակցության կարիքն ունի https://a1plus.am/hy/support