Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Արցախում դասերը կասեցված են (տեսանյութ)

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտնում է, որ Ադրբեջանի կողմից Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարման և էներգամատակարարման խափանման պատճառով, այսօրվանից ժամանակավորապես դադարեցված են հանրակրթական ուսումնական հաստատությունների նախադպրոցական խմբերի, առաջինից 12-րդ դասարանների և նախնական (արհեստագործական) ու միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների դասագործընթացը։ Ուսումնական գործընթացի վերսկսման վերաբերյալ, կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: