Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+judo
A A
Սպորտ

Հայաստանի ձյուդոյիստները ճամբար-հավաք են անցկացնում Ավստրիայում

Եվրոպայի ձյուդոյի միության նախաձեռնությամբ Ավստրիայի բարձրլեռնային Միտերսիլ առողջարանային քաղաքում հունվարի 8-16-ը անցկացվում է ուսումնամարզական ճամբար-հավաք, որին մասնակցում են Հին աշխարհամասի  ավելի քան 400 ձյուդոյիստ։

Ինչպես տեղեկացնում է ՀԱՕԿ-ի կայքը, հավաքին ընդգրկված են նաև Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հովհաննես Դավթյանը, մարզիկներ Ֆերդինանդ Կարապետյանը, Արսեն Ավետիսյանը, Ստյոպա Դարբինյանը, Արտյոմ Ղալաչյանը, Գոռ Կարապետյանը և Արտակ Թորոսյանը: Նրանք մասնակցում են սեմինար խորհրդակցություններին, անցկացնում պարապմունքներ, շփվում նաև մրցավարների և լրագրողների հետ:

«Դեպի ոսկի» անվանումով  ճամբարի ավարտից հետո մեր ձյուդոյիստները մարզումները կշարունակեն հայրենիքում: Նախատեսված է փետրվարի 11-ին մասնակցել Բուլղարիայում մեկնարկող Եվրոպայի բաց մրցաշարին: