Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+borba 11.1.
A A
Սպորտ

Ըմբիշները մրցաշրջան-2023-ը սկսեցին ծաղկաձորյան հավաքով

Հայաստանի հունահռոմեական և ազատ ոճի ազգային և երիտասարդական ընտրանիներն այժմ ուսումնամարզական հավաք են անցկացնում Ծաղկաձորում: Այդ մասին հայտնում է ՀԱՕԿ-ի կայքը:

Հավաքին մասնակցում են շուրջ 80 մարզիկ: Թիմերն այնտեղ կմնան մինչև փետրվարի 22-ը, որից հետո մարզումները կշարունակեն Երևանի օլիմպավանում:

Մեր ըմբիշների համար այս տարվա գլխավոր մրցաշարը սեպտեմբերին Բելգրադում կայանալիք աշխարհի առաջնությունն է, որի ժամանակ խաղարկվելու են Փարիզ–2024-ի օլիմպիական խաղերի առաջին ուղեգրերը: