Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+ararat-armenia
A A
Սպորտ

«Արարատ-Արմենիան» կհանդիպի Ռուսաստանի Պրեմիեր լիգայի առաջատարի հետ

Երևանի «Արարատ-Արմենիան» փետրվարին ուսումնամարզական հավաք կանցկացնի Արաբական Միացյալ Էմիրություններում:

Մեր թիմը հավաքին զուգահեռ կանցկացնի ընկերական խաղեր: Հայտնի են առաջին երկու մրցակիցները: Դրանք են Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնության առաջատար «Զենիթը» և Եկատերինբուրգի «Ուրալը»:

Նշենք, որ «Արարատ-Արմենիայի» և Հայաստանի հավաքականի պաշտպան Ստյոպա Մկրտչյանը ներկայումս փորձաշրջան է անցնում ռուսական «Պարի ՆՆ» թիմում: