Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ցավում եմ իրավիճակի համար․․․եղել է, որ տեղեկություն ենք ունեցել, բայց չի հայտնաբերվել դին․ Փաշինյան (տեսանյութ)

Փոքր Մասրիկ գյուղի բնակիչ Շիրազ Խաչատրյանի դին գտնվում է հայ-ադրբեջանական սահմանի չեզոք գոտում և դին չի ստացվոում դուրս բերել։ Ընտանիքի անդամները խնդրել էին վարչապետին հարց ուղղել, թե արդյոք պատասխանատու մարմինները զբաղվում են հարցով, ինչին ի պատասխան վարչապետն ասաց․ ««Վերջին անգամ Գեղարքունիքի մարզի հատվածում մեկ շաբաթ առաջ են որոնողական աշխատանքներ եղել, բայց ես ավելի կկոնկրետացնեմ․ այդպիսի դեպքեր էլի են եղել, որ մենք էլ ենք տեղեկություններ ունեցել, բայց չի հաջողվել հայտնաբերել»։

Վարչապետը նշեց, որ ցավում է իրավիճակի համար, իսկ ինչ վերաբերվում է որոնողական աշխատանքներին, ապա դրանք  արվում են ոչ անընդհատ, բայց պարբերաբար՝ ադրբեջանական կողմի հետ համաձայնությամբ։

Станьте спонсором канала, и вы получите доступ к эксклюзивным бонусам. Подробнее: https://www.youtube.com/channel/UCXdAEFA6DLFd-rcPYnATCRA/join Հարգելի բարեկամ «Ա1+»-ը քո աջակցության կարիքն ունի https://a1plus.am/hy/support