Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Ադրբեջանցիների մոտ հայտնված արցախցու իրական պատմությունը (տեսանյութ)

Ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություններ են տարածել այն մասին, թե Արցախի բնակիչն իբր հանդիպել է Ստեփանակերտ-Գորիս մայրուղին փակած այսպես ասած էկոակտիվիստների հետ։ Նաեւ տեսանյութեր են տարածվել՝ ցույց տալով Շուշի-Քարինտակ խաչմերուկի հատվածում Արցախի քաղաքացու հանձնումը խաղաղապահներին: Թե ինչ է կատարվել իրականում՝ մանրամասնել են Ազգային անվտանգության ծառայությունից: 2023թ. հունվարի 1-ին Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Ճարտար քաղաքի բնակիչ Թորոս Ղազարյանը, ով զբաղվում է անասնապահությամբ, արոտավայրից տուն չէր վերադարձել: Որոնողական աշխատանքները արդյունք չեն տվել: Ավելի ուշ ԱՀ ազգային անվտանգության ծառայությունից հայտնել են, որ նա առողջական խնդիրների պատճառով կարող էր մոլորվելու հետևանքով անցնել Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածք: Կատարվածի մասին հաղորդվել է խաղաղապահ զորակազմի ղեկավարությանը՝ ադրբեջանական կողմից տեղեկություն ստանալու նպատակով: Մոտ մեկ շաբաթ բանակցելուց հետո է միայն Ադրբեջանը հաստատել է Ղազարյանի՝ իրենց մոտ գտնվելու հանգամանքը և Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհի արգելափակված հատվածում փոխանցել ռուս խաղաղապահներին: Իհարկե ոչ առանց քարոզչական մեկնաբանությունների ու գնահատականների: 7 օր փաստացի գերության մեջ պահելով քաղաքացուն եւ նաեւ նրա գերված լինելու փաստը հերքելով՝ Բաքվի քարոզչամեքենայի ներկայացուցիչները համոզված են, թե այդ ներկայացումով կարողացան ցույց տալ, որ ճանապարհը բաց է մարդասիրական նպատակների համար: Սակայն իրականությունը հակառակն է ապացուցում: Արցախի հանրայինի ռեպորտաժը