Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+dakar
A A
Սպորտ

Դաքար-2022-ի հաղթողը դուրս է մնացել 2023-ի մրցավազքի առաջին փուլից (տեսանյութ)

Երեկ մեկնարկել է Դակար-2023 ռալլիի հիմնական մրցափուլը։

Այն չորրորդ անգամ անընդմեջ անցկացվում է Սաուդյան Արաբիայում: Երթուղին բաղկացած է 15 մրցույթային օրերից. նախաբան, որին կհաջորդեն 14 մրցափուլ: Մեկնարկը սկսվել է Կարմիր ծովի ափին, իսկ կավարտվի Պարսից ծոցի ափին՝ Դամամում:

Հունվարի 1-ին կայացել է 1-ին մրցափուլը: Ավտոմեքենաների մրցավազքում եզրագիծն առաջինը հատել է իսպանացի ավտոարշավորդ Կառլոս Սայնսը: Նրանից 23 վայրկյանով հետ է մնացել ֆրանսիացի Սեբաստիան Լյոբը, 47-ով՝ շվեդ Մատիաս Էկստրյոմը: Սակայն, վերջինը բաց է թողել անցակետերից մեկը, որի համար տուգանվել է 15 րոպեով:

Մոտոցիկլետների պայքարում հաղթել է Ռիկի Բրաբեցը: Անցած տարվա հաղթող, բրիտանացի Սեմ Սանդեռլենդը, հենց առաջին մրցափուլում վնասվածք է ստացել և դուրս մնացել մրցավազքից:

Այսօր կկայանա 2-րդ մրցափուլը: