A
A
Պելեի 100-ամյա մայրը տեղյակ չէ որդու մահվան մասին
Աջակցիր «Ա1+»-ինԲրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Պելեի 100-ամյա մայրը՝ Սելեստա Արանտեսը, դեռ չգիտի որդու մահվան մասին: Այդ մասին հայտնել է «ֆուտբոլի Արքայի» քույրը՝ Մարիա Լուչիա դու Նասիմենտուն:
«Մենք խոսում ենք, բայց նա չգիտի իրավիճակի մասին։ Նա իր աշխարհում է: Երբ բացում է իր աչքերը, ես նշում եմ նրա անունը և ասում. «Մենք պետք է աղոթենք նրա համար»: Բայց մայրս հստակ չի հասկանում, թե ինչ նկատի ունեմ», - լրագրողներին ասել է ֆուտբոլիստի քույրը:
Հիշեցնենք, ոչ Պելեն մահացել է դեկտեմբերի 29-ին, 82 տարեկան հասակում: Այդ օրվանից Բրազիլիայում հայտարարվել է եռօրյա սուգ:
Պելեի հուղարկավորությունը տեղի է ունենալու հունվարի 3-ին։ Թաղման կազմակերպիչներն այնպես են կազմել հրաժեշտի ուղին, որ այն անցնելու է ֆուտբոլիստի մոր տան մոտով: