Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+shtanga 30.12.
A A
Սպորտ

Ծանրորդները 5 մրցաշարերում կխաղարկեն 2024թ օլիպիական ուղեգրերը

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան հայտարարել է 2024թ Փարիզի օլիմպիական խաղերի արտոնագրման մրցաշարերը:

Ինչպես տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը, խաղերի կազմկոմիտեն 120 տեղ է հատկացրել կանանց և տղամարդկանց (60+60) մրցաշարերի համար: Տղամարդիկ կմրցեն 61 կգ, 73 կգ, 89 կգ, 102 կգ և +102 կգ, իսկ կանայք՝ 49 կգ, 59 կգ, 71 կգ, 81 կգ և +81 կգ քաշային կարգերում:

Փարիզի օլիմպիական խաղերին յուրաքանչյուր երկրից կարող է մասնակցել առավելագույնը 6 (3+3) մարզիկ։ Եթե որևէ թիմ ունի չորս և ավելի ուղեգիր, ապա պարտադիր է ընտրել երեքին:

Տեղերը ձևավորվում են այն մրցումների արդյունքներով, որոնցում շնորհվում են վարկանիշային միավորներ: Ուղեգիր ստանալու համար մարզիկը պետք է մասնակցի նվազագույնը 5 վարկանիշային մրցաշարերի: Պարտադիր են աշխարհի 2023թ. առաջնությունը (սեպտեմբերի 2-17, Սաուդյան Արաբիա) և 2024թ. գավաթի խաղարկությունը (ապրիլի 2-11, Թաիլանդ): Վարկանիշային են նաև 2023թ. հունիսին և դեկտեմբերին կայանալիք Կուբայի և Քաթարի Գրան Պրիները, ինչպես նաև Եվրոպայի 2023թ. և 2024թ. առաջնությունները: Օրերս Կոլումբիայում կայացած աշխարհի առաջնությունը նույնպես վարկանիշային մրցաշար էր: