A
A
Հայտնի է Պելեի հուղարկավորության օրը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Ֆուտբոլի արքա» Պելեի հուղարկավորությունը տեղի կունենա 2023թ հունվարի 3-ին: Այդ մասին տեղեկացնում է բրազիլական «Սանթոս» ակումբը, որի թիմի կազմում հանդես է եկել լեգենդար ֆուտբոլիստը:
Հունվարի 2-ին Սանթոսի «Վիլա Բելմիրո» ստադիոնում կլինի հրաժեշտի օր: Հաջորդ օրը Պելեի դագաղը կշրջեն քաղաքի փողոցներում։ Հուղարկավորությունը տեղի կունենա տեղի «Տիեզերական գերեզմանատանը», որտեղ Պելեի ընտանիքի անդամների համար հատուկ տեղեր են նախատեսված։
Ի դեպ, «Սանթոս» ֆուտբոլային ակումբը Պելեի հուղարկավորության համար պատրաստել է ոսկեպատ հատուկ սարկոֆագ, սակայն դեռ հայտնի չէ, թե ինչ դագաղ կընտրեն ֆուտբոլիստի հարազատները:
Հիշեցնենք, որ Պելեն մահացել է երեկ, հիվանդանոցում, աղիքի քաղցկեղի պատճառով: Նա 82 տարեկան էր: