Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+chess almata
A A
Սպորտ

Մագնուս Կառլսենը՝ արագ շախմատի աշխարհի չեմպիոն. Մ.Պետրոսյանը 25-րդն է

Ղազախստանի Ալմաթի քաղաքում ավարտվեց տղամարդկանց արագ շախմատի աշխարհի առաջնությունը:

Մրցաշարում հաղթեց աշխարհի գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կառլսենը, որը 13 հնարավորից վաստակեց 10 միավոր: Մրցանակային 2-3-րդ տեղերը զբաղեցրին գերմանացի Վինսենտ Կեյմերը և ամերիկացի Ֆաբիանո Կարուանան, որոնք չեմպիոնից հետ մնացին կեսական միավորով:

Հայաստանի շախմատիստներից լավագույն արդյունք ցույց տվեցին Մանուել Պետրոսյանն ու Զավեն Անդրիասյանը, որոնք վաստակեցին 8-ական միավոր: Լրացուցիչ գործակիցներով Մանուել Պետրոսյանը գրավեց 25-րդ տեղը և արժանացավ 3000 դոլար պարգևավճարի: Զավեն Անդրիասյանը բավարարվեց 40-րդ հորիզոնականով:

Դեկտեմբերի 29-30-ին Ալմաթիում կկայանա կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունը: Տղամարդիկ կանցկացնեն 21, իսկ կանայք՝ 17 տուր: