Բացել լրահոսը Փակել լրահոսը
25384770_0_0_1600_901_1920x0_80_0_0_a30433aa44c536d272cc71d60e9ffce7.jpg
A A
Հասարակություն

Կարմիր խաչը Հայաստանից Արցախ 10 տոննա մարդասիրական բեռ է տեղափոխել․ Sputnik Արմենիա

Հայաստանը ԼՂ 10 տոննա մարդասիրական բեռ է ուղարկել։ Այս մասին տեղեկանում ենք Sputnik Արմենիայից։

Ըստ աղբյուրի՝  տեղեկությունը հաստատել է Հայաստանում ԿԽՄԿ–ի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։

«Կարմիր խաչի միջազգային կոմիտեի բեռնատարը Լաչինի միջանցքով 10 տոննա մարդասիրական բեռ է հասցրել», – հայտնել է Ամատունին։
 
Նրա խոսքով` այնտեղ բժշկական կառույցների համար նախատեսված դեղորայք, մանկական և այլ սնունդ է։
Բեռը տրամադրել են Հայաստանի իրավասու մարմինները, Կարմիր խաչը բեռնատար է տրամադրել և ապահովել անցումը միջանցքով։
Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն  նաեւ ԼՂ–ից 4 օտարերկրյա քաղաքացի է դուրս բերել։