Բացել լրահոսը Փակել լրահոսը
85929_b
A A
Պաշտոնական

Բախվել են «VAZ-2101»-ն ու «Mercedes-Benz Sprinter»-ը․ կան տուժածներ և մեկ զոհ

Նոյեմբերի 30-ին, ժամը 20։37-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վաղաշեն գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ բախվել են «VAZ-2101» և «Mercedes-Benz Sprinter» (վարորդ՝ Պ. Պ., ծնված 1984 թ.) մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «VAZ-2101» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և «Mercedes-Benz Sprinter» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Տ. Ղ.-ն (ծնված 2008 թ.) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Մարտունի քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր։

Փրկարարները հոսանքազրկել և փակել են «VAZ-2101» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը, հատուկ տեխնիկայի օգնությամբ դուրս բերել անձը չպարզված ուղևորի դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: