Բացել լրահոսը Փակել լրահոսը
fog 1
A A
Պաշտոնական

Նոյեմբերյանի տարածաշրջանում խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 20 մետր

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ նոյեմբերի 30-ին՝ ժամը 16։00-ի դրությամբ, Սիսիանի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում, Մեղրիի տարածաշրջանում՝ ձնախառն անձրև, Վայքի, Կապանի, Տավուշի, Ստեփանավանի, Նոյեմբերյանի տարածաշրջաններում՝ անձրև։ Նոյեմբերյանի տարածաշրջանում խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 20 մետր։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով: