Բացել լրահոսը Փակել լրահոսը
317514359_463586925960245_5945270740115569144_n
A A
Պաշտոնական

Զինծառայողների իրավունքների հարցերով ուսումնասիրվում է Շվեդիայի Թագավորության փորձը

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մասնագիտացված ստորաբաժանման՝ Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության բաժնի կարողությունները զարգացնելու նպատակով Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները պաշտոնական այցով մեկնել են Շվեդիայի Թագավորություն: Ճանաչողական այցն իրականացվել է ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչների հետ համատեղ:

Այցը կազմակերպվել է Եվրոպայի խորհրդի «Մարդու իրավունքները և կանայք Հայաստանի զինված ուժերում - II փուլ» ծրագրի շրջանակներում: Երկօրյա այցի ընթացքում պատվիրակությունն այցելել է Շվեդիայի զինված ուժերի հեծելազորային զորամասեր, Պահակային գունդ և ռազմական գործողություններում գենդերային հարցերի սկանդինավյան կենտրոն:

Պատվիրակությունը ծանոթացել է Շվեդիայի զինվորական կարգապահական համակարգին, Զինված ուժերում ազդարարման համակարգին և ազդարարի պաշտպանության մեխանիզմներին, Շվեդիայի ռազմական ոստիկանության գործունեությանը, ինչպես նաև զինված ուժեր կանանց ներգրավման ու հավասարության խթանման ուղղությամբ տարվող աշխատանքներին: Շվեդիա այցելության շրջանակներում պատվիրակությունը նաև այցելել է Ստոկհոլմում ՀՀ դեսպանություն:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ