Բացել լրահոսը Փակել լրահոսը
bc32a0c847674e46468dbd9866fb7df0
A A
Հասարակություն

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին սպասարկող ծառայողական մեքենան վթարի է ենթարկվել․ shamshyan.com

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ավտովթար է տեղի ունեցել Երևանում։  Փավստոս Բյուզանդ-Հանրապետության փողոցների խաչմերուկում բախվել են Volkswagen Phaeton մակնիշի 001 GG 01 համարանիշի և Nissan March մակնիշի ավտոմեքենաները։

Ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Դ

Կայքի տեղեկություններով՝ Volkswagen Phaeton-ը հաշվառված է ՀՀ գլխավոր դատախազության հաշվեկշռում և սպասարկում է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին։ Արդյոք գլխավոր դատախազը վթարի պահին ավտոմեքենայում է եղել, թե ոչ, պարզվում է։