A
A
«Ալաշկերտի» գլխավոր մարզիչը հրաժարական է տվել
Աջակցիր «Ա1+»-ինԳավաթի խաղարկությունում «Գանձասարից» կրած պարտությունից հետո, որը երրորդն էր մեր թիմի համար նախորդ երկու շաբաթվա ընթացքում, հրաժարական է ներկայացրել գլխավոր մարզիչ Կարեն Բարսեղյանը։ Այդ մասին տեղեկացնում է «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունը:
Մինչև տարեվերջ «Ալաշկերտը» կղեկավարի ակումբի երկրորդ թիմի մարզչական շտաբը։
Հիշեցնենք, որ «Ալաշկերտը» երեկ 11մ հարվածաշարով պարտվել էր 1-ին խմբում հանդես եկող «Գանձասարին» և դուրս մնացել գավաթի խաղարկությունից: Մինչ այդ Կարեն բարսեղյանի թիմը զիջել էր «Փյունիկին» ու «Վանին»: