Արգենտինայի հավաքականը նոր փոփոխություն է կատարել թիմի կազմում. Կատար-2022
Աջակցիր «Ա1+»-ինՄիլանի «Ինտերի» հարձակվող Խոակին Կորեան Արգենտինայի հավաքականի կազմում չի կարողանա մասնակցել Կատարում կայանալիք աշխարհի առաջնությանը:
Ինչպես հայտնում է Արգենտինայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, ֆուտբոլիստի մոտ ախտորոշվել է ձախ ոտքի Աքիլեսյան ջիլի բորբոքում, որի հետևանքով նա չի կարող օգնել իր թիմին աշխարհի առաջնությունում։
Արգենտինացիներն արդեն պաշտոնապես հայտարարել են, որ Խոակին Կորեային կփոխարինի 21-ամյա հարձակվողական ոճի կիսապաշտպան Տիագո Ալմադան, որը հանդես է գալիս ամերիկյան «Ատլանտայում»։ Նա հավաքականում իր նորամուտը նշել է այս տարվա սեպտեմբերին՝ Հոնդուրասի հետ ընկերական խաղում անցկացնելով 36 րոպե։
Ի դեպ, Արգենտինայի հավաքականն աշխարհի առաջնության մեկնարկից առաջ արդեն երկու փոփոխությունն է կատարում կազմում։ Նոյեմբերի 17-ին հայտնի էր դարձել, որ վնասվածք ստացած Նիկոլաս Գոնսալեսին հավաքականում փոխարինել է Մադրիդի «Աթլետիկոյի» ֆուտբոլիստ Անխել Կորեան։