A
A
Հայաստանի չորս մարմնամարզիկներ մտել են աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի մարմնամարզիկները հաջող են մեկնարկել Լիվերպուլում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում:
Մեր 5 մասնակիցներից չորսը հաղթահարել են որակավորման փուլը և մտել են եզրափակիչ փուլ: Տոկիոյի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը հենացատկում վաստակել է 14.900 միավոր և գրավել առաջին տեղը։ Եվրոպայի կրկնակի չեմպիոն Հարություն Մերդինյանը նժույգ թափեր վարժությունում 14.700 միավորով զբաղեցրել է տվել 5-րդ տեղը:
Աշխարհի գավաթակիր Վահագն Դավթյանն օղակների վրա վարժությունում ցույց է տվել 5-րդ արդյունքը, աշխարհի գավաթի արծաթե մեդալակիր Արթուր Ավետիսյանը գրավել է 7-րդ հորիզոնականը։
Գագիկ Խաչիկյանը, որը հանդես է եկել բազմամարտում, դուրս է մնացել որակավորման փուլից: Եզրափակիչ մրցումները կկայանան նոյեմբերի 5-ին և 6-ին: