A
A
«Ալաշկերտը» հաղթեց «Լեռնային Արցախին». ՀՀ ֆուտբոլի Պրեմիեր լիգա
Աջակցիր «Ա1+»-ինFastex Հայաստանի ֆուտբոլի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի խաղում Երևանի «Ալաշկերտը» սեփական դաշտում ընդունեց մրցաշարի նորեկ «Լեռնային Արցախին»: Խաղն ավարտվեց դաշտի տերերի հաղթանակով` 2:1:
Առաջին խաղակեսում աչքի ընկան ալաշկերտցիներ Տիագո Գալվաոն ու Բլադիմիր Դիասը: Հանդիպման վերջում Մարվին Անգուլոն ընդամենը կրճատեց հաշվի տարբերությունը:
Այս հաղթանակից հետո «Ալաշկերտը» վաստակեց 27 միավոր և ընդհուպ մոտեցավ առաջատար «Ուրարտուին», որը 28 միավոր ունի: «Լեռնային Արցախը» 5-րդ պարտությունը կրեց առաջնությունում և այժմ 15 միավորով զբաղեցնում է 6-րդ տեղը:
Տուրի վերջին խաղերը կկայանան հոկտեմբերի 21-ին: «Շիրակը» կընդունի «Փյունիկին», իսկ «Արարատ-Արմենիան»` «Արարատին»: