Արցախում մարդիկ զոհվում են, որովհետև հայ են․ Սեիդով, չարությունը ձեզ է վերադառնալու․ Վլադիմիր Վարդանյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԵԽԽՎ պատվիրակության անդամ Վլադիմիր Վարդանյանը Սամադ Սեմիդովին մեղադրեց չարին ծառայելու մեջ։ Նա խոսեց ադրբեջանական վայրագությունների մասին՝ շեշտելով նաեւ Արցախի ժողովրդի անվտանգության հարցը։ Ըստ նրա՝ սա տարածքային հարց չէ, այլ ռասիսզմ է դրսեւորվում․ Արցախում մարդիկ զոհվում են, քանի որ հայ են։
Բայց, պարոն Սեիդով, չարը ձեզ է վերադառնալու,- ասաց նա՝ դիմելով ադրբեջանական պատվիրակության ղեկավարին։
Վլադիմիր Վարդանյանի ելույթը
Ցանկանում եմ երախտագիտության հայտնել իրականությունը սատարող և իրենց ելույթներում իրականն արտացոլող բոլոր քաղաքական խմբերին։ Ես ցանկանում եմ դիմել պարոն Սամադ Սեիդովին՝ նրա բարձրացրած հարցերի վերաբերյալ։
Պարոն Սամադ Սեիդով, դուք շատ բարդ դեր եք խաղում: Ինչպես է հնարավոր երկար տարիներ պաշտպանել չարին։ Ամեն դեպքում, դա ձեր ընտրությունն է, սակայն այս կազմակերպությունն ունի արժեքներ, և եկեք խոսենք արժեքների մասին: Շատ կարևոր է, երբ խոսում ենք պարտավորությունների մասին։
Պարոն Սամադ Սեիդով, գործընկերներ, Երբ Հայաստանն ու Ադրբեջանը անդամակցել այս հարգարժան կազմակերպությանը, մենք պարտավորվեցինք չկիրառել ուժ կամ ուժի սպառնալիք խնդիրները լուծելու համար:
Բայց դա տեղի ունեցավ 2020 թվականին, և ոչ ոք չարձագանքեց։ Մենք գիտեինք, որ այս օրը գալու է։ Այսօր, բարեբախտաբար, ձեզնից շատերը հասկանում են, թե ինչ է կատարվում այնտեղ։
Երբ պարոն Սամադ Սեիդովը խոսում է Ադրբեջան հայկական ուժերի ներխուժման մասին, ես ուզում եմ ասել, որ դա լրիվ սուտ է։ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն իրավունք ունի պաշտպանելու իր կյանքը։
Տեսեք, թե ինչ է կատարվում՝ գլխատում, նվաստացում, դիտավորյալ սպանություն։ Մենք առնվազն ինքնապաշտպանության իրավունք ունենք։ Ժողովուրդը փորձում է օգտվել այս իրավունքից: Երբ պարոն Սամադ Սեիդովը խոսում էր սադրանքների մասին, ես հիշում եմ նացիստական ժամանակների հռետորաբանությունը. «Լեհական զորքերը սադրանք կազմակերպեցին, դրա համար մենք ներխուժեցինք Լեհաստան»:
Երբ լսեցի Աղդամի կամ մյուս շրջանների մասին, ուզում եմ ասել՝ վերադառնանք 1915թ: Եկեք խոսենք Հայոց ցեղասպանության մասին: Խոսենք Շուշիի ջարդերի մասին։ Մենք խոսում ենք այն մասին, թե ինչ է կատարվում հիմա, այստեղ։
Մենք ունենք ռազմագերիներ, անհայտ կորածներ ունենք. Ունենք պատերազմական հանցագործությունների դեպքեր։ Ունենք դեպքեր, որոնց Մարդու իրավունքների եվրոպական դատարանը պետք է անհապաղ արձագանքի։
Հարգելի գործընկերներ, շնորհակալություն աջակցության համար։ Հայկական տարածքից ադրբեջանական զորքերը պետք է անհապաղ դուրս բերվեն. սա ՄԱԿ-ի կանոնադրության պահանջն է։ Սա ՄԱԿ-ի պահանջն է։ Հայ ռազմագերիները պետք է ազատ արձակվեն։ Այս ռասիստական հռետորաբանությունը պետք է դադարեցվի, պետք է դադարեցվի հայերին սպանելու այս ռասիստական վերաբերմունքը․ սպանում են, որովհետեւ մենք պարզապես հայ ենք։ Պատկերացրեք Լեռնային Ղարաբաղի ժողովրդին. նրանք ամեն օր պայքարում են, որ իրենց կյանքը չկորցնեն հայ լինելու պատճառով։ Սա տարածքային վեճ չէ.
Սա երկու երկրների միջև իրավիճակ չէ, ժողովրդի, մարդ արարածի գոյության իրավիճակ է, որի պաշտպանության համար ստեղծվել է մեր կազմակերպությունը։
Ես ուզում եմ կրկին դիմել պարոն Սամադ Սեիդովին՝ պարոն Սամադ Սեյիդով, հիշե՛ք, բոլոր լավ բաները կվերադառնան, և չարը վերադառնալու է ձեզ մոտ: Շնորհակալություն