Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սեիդովի անհամոզիչ արդարացումները (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱդրբեջանական պատվիրակության ղեկավ Սամադ Սեիդովի պատասխանը չուշացավ, երբ հայկական պատվիրակության ղեկավարը կանխատեսեց, թե ինչ է նա ասելու իր ելույթում։
«Ռուբեն Ռուբինյանը փորձում է մոլորության մեջ գցել կազմակերպությանը»,- ասաց նա։
Սեմիդովն հայտարարեց, որ Ադրբեջանի տարածքում կան հայկական ռազմական ուժեր, իբր սեպտեմբերյան ռազմական գործողություններից առաջ հայկական զինուժը ներթափանցել է իրենց տարածք և ականներ տեղադրել Ադրբեջանի տարածքում։
Ավելին, ըստ նրա, խաղաղ բնակիչներ են ամեն օր զոհվում և սպանվում՝ հայերի ադրբեջանական տարածքներ ներխուժելու պատճառով։
«Ցավոք, պատերազմ է ընթանում Ադրբեջանի դեմ, տեղեկատվական պատերազմ։ Տեսանյութերով, մեղադրանքներով, մեր դեսպանատների վրա հարձակումներով, այս կարգի ներկայացումներով, որ միայն մի կողմն է մեղավոր։ Բայց դա ճիշտ չէ»,- բողոքեց նա։
Հիշեցնելով, որ Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի միջև խաղաղ բանակցություններից անմիջապես հետո այս բախումները տեղի ունեցան, նա էլի հայկական կողմին մեղադրեց, թե դրական զարգացումներին այլ կերպ են արձագանքում։
«Նրանք պետք է դուրս բերեն ռազմական ուժերը Ադրբեջանից, մտածեն տարածքների սահմանազատման ու սահմանազատման մասին»,- հայտարարեց նա։
Ինչպես 30 տարի շարունակ էր, հիմա էլ ադրբեջանցի պատվիրակը խոսեց Գյանջայից ու Խոջալուից․ «Նրանք պետք է պատասխանատվության ենթարկեն Գյանջայում, Խոջալուում ադրբեջանցիների դեմ հանցագործություններ կատարածներին»։
Ըստ նրա՝ իրենք մի գեներալի պատժել են, բայց նման բան չեն լսել Հայաստանի մասին։
«Մենք, չնայած ամեն ինչին, խաղաղության կողմնակից ենք։ Եվ մենք ամեն ինչ անելու ենք տարածաշրջանում խաղաղության համար»,- ասաց ադրբեջանական պատվիրակության ղեկավարը։