A
A
Ստամբուլում պայթյուն է որոտացել․ երեք մարդ է մահացել
Աջակցիր «Ա1+»-ինՍտամբուլի բնակելի շենքերից մեկում պայթյունի հետևանքով երեք մարդ է զոհվել, հոկտեմբերի 9-ին հայտնել է քաղաքի նահանգապետ Ալի Երլիքայան։ Այս մասին տեղեկացնում է Ռիա Նովոստին։
«Ցավոք, գազի պայթյունի հետևանքով երեք մարդ է մահացել։ Շենքում որոնողական աշխատանքները շարունակվում են»,- գրել է նա Twitter-ում։
Շենքը գտնվում է Քադըքյոյ թաղամասում։ Տեղի ունեցած պայթյունի նախնական պատճառ նշվում է գազի արտահոսքը։
Դեպքի վայր են ժամանել մեծ թվով հրշեջ բրիգադներ և շտապօգնության մեքենաներ։