Բացել լրահոսը Փակել լրահոսը
turistebi_saqartvelo
A A
Հասարակություն

Հայ զբոսաշրջիկները Վրաստանում ամենաքիչ գումար ծախսողներն են եղել

Վրաստանի էկոնոմիկայի նախարարության տվյալներով՝ 2022 թվականի առաջին 8 ամիսներին Վրաստանում զբոսաշրջությունից ստացված եկամուտը կազմել է 1,2 մլրդ դոլար, այդպիսով այս ցուցանիշը 2019 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ վերականգնվել է 94,6 տոկոսով։

Տվյալների համաձայն, հունվար-սեպտեմբեր ամիսների դրությամբ Վրաստան է այցելել 3 մլն 892 հազար 605 զբոսաշրջիկ. 2019 թվականի համեմատ զբոսաշրջային այցելությունները աճել են 83,8 տոկոսով:

Մեկ այցելության միջին ծախսերն ըստ երկրների բաշխված են հետևյալ կերպ.

  • Սաուդյան Արաբիա՝ 1 729 դոլար,
  • Ղազախստան՝ 1 511 դոլար,
  • Իսրայել՝ 1 379 դոլար,
  • Միացյալ Արաբական Հանրապետություն՝ 1 285 դոլար,
  • Բելառուս՝ 1 110 դոլար,
  • Գերմանիա՝ 1 081 դոլար,
  • Ուկրաինա՝ 726 դոլար,
  • Ռուսաստան՝ 712 դոլար,
  • Թուրքիա՝ 658 դոլար,
  • Ադրբեջան՝ 450 դոլար,
  • Հայաստան՝ 334 դոլար:

Զբոսաշրջության ազգային գործակալության տվյալներով՝ 2022 թվականի առաջին 9 ամիսներին Վրաստան այցելողների ամենամեծ թիվը՝ 780 հազար 339, եղել է Ռուսաստանից։ Այս ցուցանիշով երկրորդ տեղում Թուրքիան է՝ 543 հազար 464, երրորդում՝ Հայաստանը՝ 521 հազար 750։

Աղբյուր՝ Aliq.ge